211652_close_icon
views-count2172 դիտում article-date 22:59 06-03-2018

Կահիրեում Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել

Մարտի 4-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հիշատակի երեկո՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին եգիպտացի մտավորականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև հայ համայքնի ներկայացուցիչներ: Ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։ Խոսելով երեսուն տարի առաջ Սումգայիթում հայերի նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների մասին՝ նա ընդգծեց Ադրբեջանի խորհրդային իշխանությունների կողմից դրանց կազմակերպված լինելը։ Դեսպանը նաև նշեց, որ առ այսօր այդ ոճրագործությունը միջազգայնորեն չի դատապարտվել, իսկ մեղավորները մնացել են անպատիժ՝ հավելելով, որ Սումգայիթից ի վեր Բաքուն որդեգրեց հայերի էթնիկ զտումների իրականացման, այլատյացության ու անհանդուրժողականություն սերմանելու քաղաքականությունը, որը շարունակվում է առ այսօր։ Այնուհետև ներկաները դիտեցին Սումգայիթի ջարդերի մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը։

Նմանատիպ նյութեր