211652_close_icon
views-count2143 դիտում article-date 21:34 06-03-2018

Քննարկվել են Երևանի և Լիոնի միջև զբոսաշրջության զարգացման հարցերը

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության` Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու քաղաքների միջև զբոսաշրջության զարգացման հարցերն են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի և Լիոնի տուրիզմի բաժնի պատասխանատու Կանդիս Արլենի միջև հանդիպման ընթացքում: Ներկայացնելով Երևանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները` Գևորգ Օրբելյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն առանձնահատուկ կարևորում է գործընկեր քաղաքների հետ համագործակցությունը և նոր համատեղ նախագծերի իրականացումը: Նա իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է նաև Երևանում նախատեսվող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառավարման մոդելը: Իր հերթին Կանդիս Արլենը ընդգծել է Երևանի հյուրընկալությունն ու յուրօրինակ ջերմությունը և հույս հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև զբոսաշրջային հոսքերը կավելանան:

Նմանատիպ նյութեր