211652_close_icon
views-count2384 դիտում article-date 18:13 06-03-2018

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 10-20 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 10-20 մետր: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր