211652_close_icon
views-count5027 դիտում article-date 17:37 06-03-2018

Գվարդիոլան այլևս դեղին ժապավեն չի կրի ԱՊԼ-ի խաղերում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեղին ժապավեն չի կրի Անգլիայի առաջնության խաղերում: Այդ մասին նա հայտնել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային (ԱՖԱ) հասցեագրած նամակում: Ավելի վաղ ԱՖԱ-ն Գվարդիոլայի հանդեպ վարույթ էր հարուցել՝ ի պաշտպանություն կատալոնական քաղբանտարկյալների դեղին ժապավեն կրելու համար: Ասոցիացիան դա որակել է քաղաքական ժեստ և գտնում է, որ Գվարդիոլան խախտում է քաղաքական խորհրդանիշների արտահայտման հետ կապված կանոնները: Նամակում Գվարդիոլան նշել է, որ մտադիր է դեղին ժապավեն կել Չեմպիոնների լիգայի հանդիպումներում, որտեղ նման ակցիաների համար արգելքներ չկան:

Նմանատիպ նյութեր