211652_close_icon
views-count5060 դիտում article-date 15:56 06-03-2018

Վենգերը մտադիր չէ ամռանը հեռանալ «Արսենալից»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր չէ լքել իր պաշտոնը: Ֆրանսիացին իրեն համարում է լոնդոնյան ակումբում մարզչի պաշտոնում լավագույն թեկնածուն եւ չի ցանկանում ամռանը հրաժարական տալ: Այդ մասին նա հայտնել է իր մարզչական շտաբին: 68-ամյա մասնագետը զրկվել է «Արսենալի» տնօրենների խորհրդի գրեթեր բոլոր առանցքային անդամների աջակցությունից, սակայն հույս ունի, որ ակումբի հիմնական բաժնետեր Ստեն Կրոնկեի որդին՝ Ջոշը, իր մասին կբարեխոսի հորը: Վենգերը մտադիր է մինչեւ պայմանագրի ավարտը աշխատել: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. ամառը:

Նմանատիպ նյութեր