211652_close_icon
views-count4939 դիտում article-date 13:51 06-03-2018

«Բրայթոնի» կիսապաշտպան. «Արսենալի» խաղացողները մարտական հատկանիշներ չունեն

«Բրայթոնի» կիսապաշտպան Սթիվեն Սիդուելը քննադատել է «Արսենալի» խաղացողներին՝ ԱՊԼ-ի 29-րդ տուրում [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/04/1090599/]հաղթելուց[/url] (2:1) հետո: «Եղավ այն, ինչի մասին վերջին շրջանում բոլորն են խոսում: Նրանք բնավորություն, մարտական հատկանիշներ, թիմի մարզաշապիկը կրելու կրքոտություն չունեն: Դա կիրակի օրը երևում էր: Խաղից առաջ՝ հանդերձարանից դուրս գալիս, նրանց արտաքին տեսքից երևում էր, որ նրանք պատրաստ չեն թևերը քշտել ու կատարել իրենց աշխատանքը: Այն ամենը, ինչ ունեն «Արսենալի» խաղացողները՝ դա տաղանդն ու տեխնիկան են, և հիմա դա էլ է անհետանում: Նրանք կորցրել են ինքնավստահությունը:

Նմանատիպ նյութեր