211652_close_icon
views-count4644 դիտում article-date 13:28 06-03-2018

Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությունն այցելել է Երևանի Լիոնի այգի

Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակության անդամներն այցելել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Լիոնի այգի, շրջել այգու տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և ժամանցի վայրերին: Հյուրերին ներկայացվել է նաև այգու կառուցման պատմությունը: Հիշեցնենք, որ այգին բացվել է 2011 թվականին: Բացմանը ներկա է գտնվել Լիոնի նախկին քաղաքապետ Ժերար Կոլոնը:

Նմանատիպ նյութեր