211652_close_icon
views-count8857 դիտում article-date 09:48 06-03-2018

Եզդիների գերեզմանոցը սեփականաշնորհում են և փորձում վերավաճառել եզդիներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի` ազգությամբ եզդի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը պատմել է, որ Զովունիում եզդիներն ունեցել են իրենց գերեզմանը, որը, սակայն, նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը պաշտոնավարման վերջին ընթացքում վաճառել է իր որդուն: Ու հիմա եզդիները, որ իրենց օրենքներով պետք է հանգուցյալին հուղարկավորեն ազգային գերեզմանում, մարդկանց թաղելու տեղ չունեն. «Մեր եզդիները գնացել են գյուղապետարան, ուսումնասիրել են փաստաթղթերը, ու պարզվել է, որ այդ տարածքը հիմա նախկին գյուղապետի որդու անունով է»,- ասել է Թամոյանը: Այս ընթացքում գյուղում խոսակցություններ են պտտվում, որ Ավետիսյանների ընտանիքը մտադիր է կլորիկ գումարով այդ հողամասը վաճառել եզդիներին: Ս. Ավետիսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, քանի որ երեկ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Ահա, թե ինչպես են իշխանությունները հարգում ազգային փոքրամասնությունների իրավունքները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր