211652_close_icon
views-count17009 դիտում article-date 08:17 06-03-2018

ԵԿՄ պատասխանատուներից Վաչիկ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրությունն է արել. Տվյալ օտարամոլ լրատվամիջոցները իրենց տերերին ծառայելու համար ձգտում են սեպ խրել ՀՀ պետական այրերի միջեւ, ձգտում են վարկաբեկել ազգային գործիչներին

-Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն իսկական տոնի է վեր ածվել իր իսկ ստեղծած կառույցի՝ Երկրապահի շնորհիվ։ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն իրականություն է դարձրել Սպարապետի երազանքը՝ կայացնելով երկրապահական եռասերունդ ընտանիք։ Սպարապետի երազանքն էր, որ հզոր պատանեկան կառույց գործեր, եւ այսօր իր ծննդյան օրը պատանի երկրապահների երդման օր է։ Ծիծեռնակաբերդի բարձունքում եւ Հայաստանի տարբեր մարզերում 28. 000 պատանի երկրապահ երդվեցին տեր լինել Հայաստանի Հանրապետությանը, մեր արժեքներին։ Եվ ահա, հենց այդ օրը եղավ նաեւ բացահայտման օր, թե Հայաստանի որ լրատվամիջոցներն են թուրքի գործակալ, որոնք են ֆինանսավորվում Թուրքիայից ու Ադրբեջանից։ Մի քանի կայքեր որոշեցին շուռ տալ ԵԿՄ ղեկավարի խոսքերն այն մասին, որ այսօր էլ երկրի ղեկավարումն ստանձնելու ունակ գործիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Զորավարը հստակ նշեց, որ այս պահին չկա մեկը, որ Սերժ Սարգսյանի նման տիրապետում է Արցախի խնդրին, կարող է կողմնորոշվել պատերազմական իրավիճակում։ Իսկ նշված օտարի ստրուկ լրատվամիջոցները սկսեցին փորձերը ներկայացնելու, թե իբր զորավարն ասել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը բան չի հասկանում Արցախից կամ պատերազմից։ Զորավարը նույնիսկ ընդգծել էր, որ վաղը, մյուս օրը Կարեն Կարապետյանը կարող է բոլորից էլ առաջ լինել, բոլորից լավ կատարել այդ ֆունկցիաները, բայց այս պահին հենց Սերժ Սարգսյանն է այդ ֆունկցիայի իրականացման համար պատրաստ։ Տվյալ օտարամոլ լրատվամիջոցները իրենց տերերին ծառայելու համար ձգտում են սեպ խրել ՀՀ պետական այրերի միջեւ, ձգտում են վարկաբեկել ազգային գործիչներին։ Բայց իրենք են դատապարտվելու հայ ազգի կողմից։

Նմանատիպ նյութեր