211652_close_icon
views-count6855 դիտում article-date 23:15 05-03-2018

Ունաի Էմերի. Սա բացառիկ պահ է ամբողջ Ֆրանսիայի համար

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Ռեալի» հետ պատասխան խաղին: Հիշեցնենք, որ առաջին խաղում մադրիդցիները հաղթել են 3:1 հաշվով: «Ես ցանկանում եմ խաղալ «Ռեալի» ուժեղագույն կազմի դեմ: Դա մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկն է, բացառիկ պահ ինչպես ՊՍԺ-ի երկրպագուների, այնպես էլ՝ ամբողջ Ֆրանսիայի համար: Սա մեկ քայլ առաջ շարժվելու հիանալի հնարավորություն է: Դի Մարիան պատրաստ է խաղալ, նա գիտի, թե ինչ է Չեմպիոնների լիգան: Մոտան ու Լասը նույնպես պատրաստ են, նրանք երկուսն էլ փորձ ունեն, այնպես որ ընտրության հարցում ինձ հեշտ կլինի», ասել է Էմերին: Հանդիպումը կկայանա մարտի 6-ին:

Նմանատիպ նյութեր