211652_close_icon
views-count25007 դիտում article-date 20:58 05-03-2018

Լոնդոնի «Արսենալի» խաղացողի մայրը բոմժ է դարձել և բնակվում է կոնտեյներում

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Էյնսլի Մեյթլենդ-Նայլսի մայրը զրկված է ապրուստի միջոցներից: 38-ամյա Ջուլի Նայլսը ստիպված է ապրել մետաղյա կոնտեյներում` երեք քառակուսի մետր տարածքով: Այնտեղ քնելու համար նա ամեն անգամ շրջանցում է մետաղյա թափոնների բազայի հսկիչներին: «Իմ որդին կարող էր իր երկու կամ երեք շաբաթվա աշխատավարձով ինձ բնակարան գնել: Լինում են ժամանակներ, երբ ես այնտեղ նստում ու լաց եմ լինում», պատմել է Ջուլին: 20-ամյա Մեյթլենդ-Նայլսը վաստակում է շաբաթական 30 հազ. ֆունտ և իր եղբոր հետ միասին բնակվում է 700 հազ. ֆունտ արժողությամբ առանձնատանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր