211652_close_icon
views-count4765 դիտում article-date 20:55 05-03-2018

Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը

Մարտի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղույանն ընդունել է մարտի 2-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Ռիշար Մալիեի ակտիվ մասնակցությունը ինչպես միջխորհրդարանական ձևաչափում, այնպես էլ՝ քույր քաղաքների հետ համագործակցության շրջանակում և ընդգծել նրա հետևողական ջանքերն այդ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ: «Շատ կարևոր է այն աշխատանքը, որ Դուք անում եք Արցախում: Կարծում եմ՝ այս օրերին տարբեր ոլորտներում Ձեր կատարած ուսումնասիրությունները հետագայում հիմք կդառնան առավել արդյունավետ համագործակցության համար»,-նշել է Աշոտ Ղուլյանը: Ռիշար Մալիեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք այսուհետ ևս պաշտպանելու են Արցախը ոչ միայն խոսքով, այլև՝ գործով և ի հավաստումն խոստման՝ ԱԺ նախագահին է ներկայացրել իրենց այցի ընթացքում Բուկ Բել Էր-Ասկերան քույր քաղաքների համագործակցության առաջին քայլը՝ Ասկերանի դպրոցին նվիրած ինտերակտիվ գրատախտակը, և տնտեսության, գինեգործության բնագավառներում հավաքագրած դիտարկումները, որոնք հետագայում պետք է վերածվեն կոնկրետ ծրագրերի: Այնուհետև խորհրդարանի ղեկավարը պատասխանել է հյուրերի՝ ապրիլյան պատերազմին, տարածաշրջանում միջազգային կառույցների ունեցած դերակատարությանը, հիմնախնդրի հնարավոր կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր