211652_close_icon
views-count3725 դիտում article-date 18:11 05-03-2018

Գագիկ Հարությունյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Նոր ձևավորված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Գագիկ Հարությունյանը. այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի, 166-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով՝ 2018 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը: Նիստը հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված 5 անդամներից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու նպատակով: Օրենքով սահմանված կարգով խորհուրդը գաղտնի քվեարկությամբ միաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Գագիկ Հարությունյանին:

Նմանատիպ նյութեր