211652_close_icon
views-count2883 դիտում article-date 17:59 05-03-2018

Ինյեստան մեկ ամիս չի խաղա և բաց կթողնի «Չելսիի» հետ հանդիպումը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում՝ «Ատլետիկոյի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/04/1090603/]խաղում[/url] (1:0): Ինյեստան վնասել է ազդրը և եթե հաստատվի, որ դա մկանի խնդիր է, ապա 33-ամjա իսպանացին բաց կթողնի մեկ ամիս: Դա նշանակում է, որ Ինյեստան չի մասնակցի Լա Լիգայում «Մալագայի», «Ատլետիկի», մեծ հավանականությամբ՝ «Սևիլյայի», ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 1/8 փուլում «Չելսիի» հետ պատասխան հանդիպումներին: Բացի այդ, Ինյեստան հավանաբար բաց կթողնի Գերմանիայի և Արգենտինայի հետ ընկերական հանդիպումները, որոնք կայանալու են մարտի 23-ին և 27-ին:

Նմանատիպ նյութեր