211652_close_icon
views-count7232 դիտում article-date 16:37 05-03-2018

Ֆրանսիան դատապարտում է նմանատիպ ցանկացած հայտարարություն. Լաքոտը՝ Ալիևի հայտարարության մասին

Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երեւանը «վերադարձնելու» վերաբերյալ հայտարարություններին: «Ծանոթ եմ այդ հայտարարությանը: Դրան հետևել է Ֆրանսիայի պաշտոնական հայտարարությունը: Կարևոր է փաստել, որ Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց է տվել այդ հայտարարությանը: Կարևոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որով դատապարտում է նմանառիթ ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: Այն երկիմաստ չէր: Ֆրանսիան իր կարծիքը հստակ հայտնեց»,-ընդգծել է դեսպանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում երկրի Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Երևանը, Զանգեզուրը և Սևանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողերը»: Դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»։ Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ դիրքորոշում էր հայտնել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներից Ֆրանսիան՝ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում փետրվարի 20-ին հրապարակած հաղորդագրությունում կոչ անելով «զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»:

Նմանատիպ նյութեր