211652_close_icon
views-count6311 դիտում article-date 14:21 05-03-2018

Գլխավոր ռազմական տեսչության ստուգումների ամփոփում ոստիկանության զորքերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 12-ից 24-ը ոստիկանության զորքերում անցկացվեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի Գլխավոր Ռազմական տեսչության պլանային ստուգումներ: Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ ստուգվեցին Զորքերի գլխավոր վարչության և ենթակա զորամասերի մարտական պատրաստականության վիճակն ու մարտական խնդիրներ կատարելու ունակությունը, մարտական ծառայության կրման, ստորաբաժանումներում ուսումնադաստիարակչական աշխատանքների, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակը, վարչատնտեսական ծառայությունների գործունեությունը և այլն։ Փետրվարի 28-ին ամփոփվեցին տեսչական ստուգումների արդյունքները։ Մասնակցում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, Գլխավոր ռազմական տեսչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, գլխավոր ռազմական տեսչության և ոստիկանության զորքերի սպաներ: Ռազմական տեսչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը ներկայացրեց ստուգումների արդյունքները։ Նշվեց արձանագրված թերությունների մասին, քննարկվեցին դրանց վերացման եղանակներն ու ժամկետները։ Խորհրդակցության ավարտին, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչությանը՝ ստուգումների հետ մեկտեղ ոստիկանության զորքերին ցուցաբերած օգնության և օժանդակության համար, հավաստիացրեց, որ ստուգման արդյունքում ի հայտ եկած թերությունները կշտկվեն կարճ ժամանակում: Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն անդրադարձավ վերջին տարիներին ոստիկանության զորքերում իրականացված էական և տեսանելի բարեփոխումներին, ընդհանուր առմամբ բարձր գնահատելով ստորաբաժանման ծառայությունը։ Առավել բարձր արդյունքներ ապահոված սպաներին և հրամանատարներին հայտնեց իր շնորհակալությունը։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր