211652_close_icon
views-count57888 դիտում article-date 23:21 04-03-2018

Ինքնաթիռի ուղևորը նկարահանել է վթարային վայրէջքը Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ղրղզական Tez Jet ավիաընկերության RJ-85 ինքաթիռը վթարային վայրէջք է կատարել Բիշքեկի Մանաս օդանավակայանում: Ինքնաթիռը Ղրղզստանի մայրաքաղաքից թռիչք է կատարել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բատկեն քաղաք: Սակայն թռչելուց մի քանի րոպե անց օդաչուները վթարային վայրէջք են խնդրել, քանի որ ինքնաթիռի ձախ շարժիչը խափանվել է: Արդյունքում ինքնաթիռը մեկ շարժիչով բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում: Օդանավում 96 ուղևոր է եղել, որոնք չեն տուժել: Ուղևորներից մեկը նկարահանել է ինքնաթիռի վթարային վայրէջքը: Դատելով հրապարակված կադրերից, մարդիկ աղոթել և լացել են, իսկ երբ օդանավը վայրէջք է կատարել, սկսել են ծափահարել օդաչուներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր