211652_close_icon
views-count12789 դիտում article-date 22:39 04-03-2018

Մեսիի հոբելյանական սուպերգոլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատարը՝ «Բարսելոնան», սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց չեմպիոնական մրցավազքում իր միակ մրցակից Մադրիդի «Ատլետիկոյին»: Կատալոնացիներին հաղթանակ պարգևեց արգենտի հարձակվող Լիոնել Մեսիի սուպերգոլը 26-րդ րոպեին: Բացի նրանից, որ այդ գոլը հաղթական էր և շատ կարևոր, այն դարձավ 600-րդը Մեսիի ֆուտբոլային կարիերայում: Այդքան անգամ աչքի ընկնելու համար պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկից պահանջվեց 747 հանդիպում: Բացի այդ, Մեսին 24-րդ գոլը խփեց Պրիմերայում և վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 69 միավոր և 8 միավորով առաջ անցավ «Ատլետիկոյին»։ «Ռեալն» ունի 54 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը: Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր «Բարսելոնա» - «Ատլետիկո»՝ 1։0 Լիոնել Մեսի, 26
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր