211652_close_icon
views-count17091 դիտում article-date 20:40 04-03-2018

Կիսամերկ աղջիկը փորձել է Բերլուսկոնիին խանգարել քվեարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Femen շարժման կիսամերկ ակտիվիստուհին փորձել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին խանգարել քվեարկել Միլանի ընտրատեղամասերից մեկում՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: 81-ամյա գործիչը ժպտացել է, աղջկան հեռացրել են: Երբ Բերլուսկոնին մտել է ընտրատեղամաս, կիսամերկ աղջիկը՝ «Բերլուսկոնի, քո ժամանակն ավարտվել է» վանկարկելով, բարձրացել է ընտրական հանձնաժողովի սեղանին և փորձել խանգարել նախկին վարչապետի քվեարկությանը: Ակտիվիստուհուն մեկուսացնելուց հետո Բերլուսկոնին քվեարկել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր