211652_close_icon
views-count8984 դիտում article-date 20:00 04-03-2018

Անգլիա. «Արսենալը» շարունակում է գահավիժել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է ձախողված հանդիպումների «սև շարքը»: Անգլիայի Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում Արսեն Վենգերի թիմը արտագնա խաղում 1։2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։ Սա ԱՊԼ-ում լոնդոնցիների երրորդ անընդմեջ պարտությունն էր: Առաջին խաղակեսում «Բրայթոնը» գրագետ պաշտպանվում էր և համարձակ հակագրոհներ կազմակերպում: Ծայրահեղ անվստահ ու անփույթ են վերջին շրջանում խաղում «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխն ու պաշտպանները, որոնց կոպիտ սխալների արդյունքում էլ դաշտի տերերը երկու գոլ խփեցին: Առաջին խաղակեսի վերջում Օբամեյանգը Ջակայի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսում, «Արսենալը» թեպետ մի քանի լավ գոլային պահեր ստեղծեց, սակայն խաղը փրկել չկարողացավ՝ 1:2: Այս պարտությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հրաժարականի մասին խոսակցությունները էլ ավելի կուժգնանան: Համենայնդեպս, թիմը վերջին շրջանում բարոյալքված ու անվստահ տեսք ունի: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 83-րդ րոպեին: Այս տուրից հետո «Արսենալը» 45 միավորով մնաց 6-րդ տեղում: [b]Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր [/b] «Բրայթոն» - «Արսենալ»՝ 2։1 Լյուիս Դանկ, 4, Գլեն Մարեյ, 26 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 43
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր