211652_close_icon
views-count9762 դիտում article-date 19:38 04-03-2018

Քրդերը հայտարարել են Ռաջո քաղաքի համար մարտերում 59 թուրք զինվորի ու գրոհայինների մահվան մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առնվազն 59 թուրք զինվոր և թրքամետ «Սիրիական ազատ բանակի» գրոհայիններ են զոհվել սիրիական Աֆրինի Ռաջո քաղաքը գրոհելու ժամանակ: Այդ մասին հայտարարել է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ներկայացուցիչ Բրուսկ Հասեկեն: Նրա խոսքերով, թուրքական լրատվամիջոցների տեղեկությունները Ռաջոն գրավելու մասին չեն համապատասխանում իրականությանը: «Այժմ մարտերն ընթանում են քաղաքի արևմտյան հատվածում, ինչպես նաև Մեյդանկայի շրջանում գտնվող ամբարտակի մոտ», ասել է Հասեկեն: Իրենց հերթին, թուրք զինվորականները հայտարարել են, թե վերջին օրերին ոչնչացրել են 178 քուրդ «ահաբեկիչ»: Այս շաբաթ թուրքական բանակը սկսել է Աֆրինում քրդական ջոկատների դեմ ռազմական գործողությունների երկրորդ փուլը: Բանակի առջև խնդիր է դրված դեպի Աֆրին տանող բոլոր խոշոր բնակավայրերը մաքրել քրդական ջոկատներից: Եթե թուրքական բանակն ու նրանց դաշնակից գրոհայինները գրավեն Ռաջոն և հարևան Ջինդերս քաղաքը, ապա Աֆրինը կհայտնվի շրջափակման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր