211652_close_icon
views-count31794 դիտում article-date 12:58 04-03-2018

Մոսկվայում վերջին 68 տարիների ընթացքում ամենաառատ ձյան տեղումներ են գրանցվել. հետաձգվել են տասնյակ չվերթներ

Մոսկվայում այսօրվա ՝ մարտի 4-ին տեղացած ձյան առատ տեղումները կարող են վերջին 68 տարիների ամենաառատը լինել մարտ ամսվա համար: Այս մասին հայտնում է «Фобос» օդերևութաբանական կենտրոնի գլխավոր մասնագետ Եվգենի Տիշկովեցը: Նշվում է, որ ձյան շերտի բարձրությունն այսօր Մոսկվայում կկազի 50 սմ: Աղբյուրի փոխանցմամբ Մոսկվայի օդանավակայաններում ձյան առատ տեղումների հետևանքով հետաձգվել ու չեղարկվել է 53 ավիաչվերթ: Նշվում է նաև, որ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 3, չեղարկվել 2 չվերթ, «Դոմոդեդովոյում» հետաձգված է 8 և չեղարկված 15 չվերթ, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում այս պահին հետաձգված է մնում 25 չվերթ:

Նմանատիպ նյութեր