211652_close_icon
views-count38689 դիտում article-date 12:09 04-03-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 24-ամյա երիտասարդը կասկածվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կամավոր, Չեխիայի քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձեբակալվել է Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 24-ամյա Արմեն Ֆ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի, Վանաձոր քաղաքի Թատերական փողոցում հաշվառված, 28-ամյա Է. Յ.-ն հայտարարություն է տվել Ոստիկանության Գուգարքի բաժին, որ մարտի 1-ին ժամը 19:30-ի սահմաններում Գուգարք գյուղի ծայրամասում, երբ ինքը հեծանիվ վարելիս է եղել, Արմեն Ֆ.-ն հեծանվից իրեն ցած է գցել, որից հետո փորձել է իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել: Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են Արմեն Ֆ.-ի ինքնությունը և գյուղի 13-րդ փողոցից նրան բերման են ենթարկել Ոստիկանություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Է. Յ-ն որպես կամավոր գրանցված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում: Արմեն Ֆ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր