211652_close_icon
views-count23712 դիտում article-date 12:40 04-03-2018

Շղթայական ավտովթար Լոռու մարզում. Ալավերդի քաղաքում բախվել են 06-ը, Mercedes-ն ու Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Ալավերդի քաղաքում միմյանց են բախվել Շամուտ գյուղի բնակիչ, 51-ամյա Վաչիկ Վանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի, 23 UL 025 համարանիշի, Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Գագիկ Ամիրխանյանի վարած Mercedes 69 LD 009 համարանիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Վասիլի Բեկթաշյանի վարած Nissan մակնիշի 15 ՏU 303 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ի ուղևորուհի, 14-ամյա Տաթևիկ Վանյանը դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն և անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն գնացել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Թումանյանի Ոստիկանության օպերատիվ խումբը՝ պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր