211652_close_icon
views-count6525 դիտում article-date 22:57 03-03-2018

Լեհաստանը մտադիր է Գերմանիայից 850 մլրդ դոլար փոխհատուցում պահանջել

2-րդ Համաշխարհային պատերազմում Գերմանիայի հասցրած վնասը Լեհաստանին գնահատվում է 850 մլրդ դոլար: Հենց նման գումար պետք է Վարշավան Բեռլինից պահանջի՝ որպես փոխհատուցում, հայտարարել է լեհական սեյմի փոխհատուցումների հարցերով հանձնաժողովի նախագահ Արկադիուշ Մուլյարչիկը: Նրա խոսքերով, հանձնաժողովը լեհական կառավարությանը կներկայացնի զեկույց փոխհատուցման արժեքի մասին, որը Լեհաստանը կարող է պահանջել Գերմանիայից: «Մենք խոսում ենք հսկայական, սակայն համարժեք գումարների մասին՝ քայքայված քաղաքիների, գյուղերի, տնտեսության և արդյունաբերության դիմաց: Մեր երկրի կորսված ժողովրդագրական պոտենցիալի համար», հավելել է Մուլյարչիկը: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանից փոխհատուցում պահանջելն անիմաստ է, քանի որ վերջինս չի հարգում միջազգային իրավունքը: Նշենք, որ ավելի վաղ Վարշավան Գերմանիային ավելի համեստ պահանջներ էր ներկայացրել. 48,8 մլրդ դոլար փոխհատուցում: Իր հերթին Բեռլինում փոխհատուցումների հարցը համարում են ամբողջությամբ փակված, քանի որ Լեհաստանը մինչև 1953 թվականը փոխհատուցում էր ստանում ԳԴՀ-ից, մինչև որ դրանցից ԽՍՀՄ-ի հետ միասին չհրաժարվեց:

Նմանատիպ նյութեր