211652_close_icon
views-count18990 դիտում article-date 16:55 03-03-2018

Ամերիկացի մաթեմատիկոսը կանխատեսել է երրորդ համաշխարհային պատերազմի սկսման ժամկետը

ԱՄՆ-ի Կոլորադո համալսարանի դասախոս, մաթեմատիկոս Աարոն Քլաուզեթը իր կողմից մշակված համակարգչային ծրագրով հաշվարկել է և հայտնել, թե երրորդ աշխարհամարտը երբ կարող է սկսվել։ Ինչպես հայտնում է RBC-ն, մաթեմատիկոսի զեկույցը հրապարակվել է Science Advanced գիտական ամսագրում։ Գիտնականի խոսքով՝ ինքը հաշվարկներն արել է 1823-ից մինչև 2003 թվականները։ Այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել 95 խոշոր միջազգային հակամարտություն։ Նրանցից 5-ը տեղի է ունեցել 1940-2003 թվականներին։ Համակարգչային ծրագիրը վերլուծել է նշված ժամանակահատվածում տեղի ունեցած հակամարտությունները, նրանց հաճախականությունը և ծանրության աստիճանը (տեղական ու տարածաշրջանային): Վերլուծությունը ցույց է տվել, որ մինչև 2150 թվականը կարող է տեղի ունենալ խոշորագույն միջպետական զինված հակամարտություն, այն է՝ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել։

Նմանատիպ նյութեր