211652_close_icon
views-count35827 դիտում article-date 11:24 03-03-2018

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները պարզում են, թե ինչն է եղել Շերամի փողոցի բարձրահարկ շենքում պայթյունի, այնուհետև փլուզման պատճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Շերամի փողոցի թիվ 17 շենքի 2-րդ մուտքում՝ աղբատար խողովակում, 2-րդ և 3-րդ հարկերի միջակայքում պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո փլուզում է տեղի ունեցել և նկատվում է ծուխ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ ղեկավար, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Սիրարփի Թադևոսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկութունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Փրկարար ծառայությունը պարզում է, թե ինչն է եղել նման դեպքի պատճառը։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության ծառայության, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր