211652_close_icon
views-count29778 դիտում article-date 10:46 03-03-2018

Հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումի տարածքում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ, հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի և «Ֆոտոլուր»-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր