211652_close_icon
views-count4112 դիտում article-date 10:35 03-03-2018

Կառավարությունը թաքցնում է ներդրումների աշխարհագրությունը. արդյո՞ք արտերկրից գումարներ հոսել են, «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․«Վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է ամեն կերպ համոզել, թե Հայաստան 850 մլն դոլար ներդրում բերելու խոստումը ոչ միայն կատարել է, այլև գերակատարել: Կառավարությունը հրապարակել է 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի` ներդրումները կազմել են 856.5 մլն դոլար. այսինքն՝ մոտ 6.5 մլն դոլար ավելի, քան խոստացել էր Կարապետյանը: Միայն թե այդ հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ներդրումների անվան տակ ներկայացվել են նաև պետական և համայնքային բյուջեներից տրված միջոցները, վարկային ծրագրերն ու դրամաշնորհները: Այսինքն՝ ամեն ինչ արվել է՝ տպավորություն ստեղծելու, թե խոստացված ներդրումներն ապահովված են: Փոխարենը կառավարությունը համառորեն թաքցրել է ներդրումների աշխարհագրությունը. այսինքն՝ պարզ չէ, թե արդյո՞ք արտերկրից գումարներ հոսել են, և եթե այո՝ ո՞ր ոլորտներ, բացի օֆշորային երկրներից հանքարդյունաբերական ոլորտում արված ծախսերից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր