6196 դիտում
10:24 03-03-2018
Դեսպանին հետ կանչելուց հետո նոր դեսպան չեն նշանակել, բայց դա չի խանգարում երկրների շփումներին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն բավականին ժամանակ է Ռուսաստանը Ադրբեջանում դեսպան չունի: Վերջին դեսպանին հետ կանչելուց հետո ՌԴ ԱԳՆ–ն նոր դեսպան չի նշանակել:
Ադրբեջանի իշխանությունները դրանից խիստ վիրավորված են: Համարում են, որ ռուսները դրանով արհամարհում են Ադրբեջանին: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը իր «արբանյակ» լրագրողի միջոցով հարց է ուղղել այդ մասին:
Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է: Բաքվում աշխատում է ՌԴ դեսպանությունը: Դեսպանների ռոտացիան բնական գործընթաց է: Դեսպանի բացակայությունը չի խանգարում երկու երկրների շփումներին:
«Դեսպաններին նշանակում է ՌԴ նախագահը: Երբ կնշանակի, այդ մասին տեղեկություն կտպագրվի նախագահի ադմինիստրացիայի կայքում»,– ասել է Մ. Զախարովան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
631 դիտում
18:20 19-06-2023
Գուրգեն Ներսիսյան. Արցախի իշխանությունները դեմ չեն Արցախ-Ադրբեջան շփումներին
818 դիտում
17:01 09-12-2022
ԱՄՆ-ը պատրաստ Է ՌԴ-ի հետ շփումներին հանուն իր ազգային շահերի. Բլինքեն
Այս բաժնից
22030 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին