211652_close_icon
views-count5660 դիտում article-date 09:30 03-03-2018

Դուք իրավունք չունեք իմ սահմանադրական իրավունքը սահմանափակել. Խոսրով Հարությունյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթ գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, ըստ էության, հակասահմանադրական է որակել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է բարձր կենսաթոշակից զրկել այն պաշտոնյաներին, որոնք կշարունակեն պաշտոնավարել կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո: «Կենսաթոշակի իրավունքը դա սահմանադրական իրավունք է: Այսինքն` կենսաթոշակը չենք վճարում` այս կամ այն քաղաքացու աշխատանքից հետո պակասած եկամուտները կոմպենսացնելու համար: Մեկը մյուսի հետ կապ չունի: Դա իրավունք է, հետևաբար որևէ մեկը չի կարող դա կասեցնել: Դուք իրավունք չունեք իմ սահմանադրական իրավունքը սահմանափակել»,- պնդել է Հարությունյանը: Նկատենք, սակայն, չնայած դժգոհությանը` Հարությունյանն առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել այս նախագծին. այն ստացել է 88 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ ձայն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր