211652_close_icon
views-count5085 դիտում article-date 08:58 03-03-2018

Հայաստանում և Սփյուռքում մեկնաբանում են Արմեն Սարգսյանի նախագահի պաշտոնի ստանձնումը. «Ամերիկայի ձայն»

Հայաստանի խորհրդարանը երեկ ընտրեց հանրապետության 4-րդ նախագահին: Արմեն Սարգսյանը, ով միակ թեկնածուն էր, ստանձնեց նախագահի պաշտոնը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4278079.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: «Ես առիթ եմ ունեցել Արմենի հետ աշխատելու երկար տարիներ զանազան առիթներով: Նա մասնակցել է մեր ծրագրերին: Նա մեծ փորձառություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»,- ասում է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը: Քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանն իր հերթին զուգահեռներ է անցկացնում 1996 թվականի հետ, երբ Արմեն Սարգսյանը ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը: «Սա արդեն երկրորդ անգամ է Արմեն Սարգսյանը հրավիրվում Հայաստան՝ բարձր պաշտոն զբաղեցնելու համար: 1996 թվականին նա ստանձնեց վարչապետի պաշտոնը: Իմ կարծիքով ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր իշխող ուժն այսպիսով փորձում է ուժեղացնել իր դիրքերը միջազգային ասպարեզում՝ այս պաշտոնում նշանակելով միջազգային մեծ փորձառություն ունեցող գործչի»: Խորհրդարանական ընդդիմությունը դեմ հանդես եկավ Սարգսյանի թեկնածությանը: Նախագահի ընտրություններին նախորդած հարցուպատասխանի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավորները կասկածի տակ են առել Արմեն Սարգսյանի վերջին 6 տարիներին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքը, որը պարտադրված է Սահմանադրությամբ: «Ելք» խմբակցության ղեկավարը նաև համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Արմեն Սարգսյանը կարող է ապահովել ազգային միասնականություն: 90 կողմ 10 դեմ քվեարկության արդյունքում նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանն իր առաջին ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր օրենսդիրներին և ընգծեց. «Ինչպես ասել եմ նախկինում, իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունն ու ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու, ծառայելու Հայաստաի Հանրապետությանը, հանրապետության քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին»,- հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր