211652_close_icon
views-count4695 դիտում article-date 23:25 02-03-2018

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է դասակարգման աղյուսակում

ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը։ Հայաստանի հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով և այժմ 88-րդ տեղում է: Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլում մեր թիմի մրցակիցներ ալբանացիները զբաղեցնում են 91-րդ հորիզոնականը, իսկ դանիացիները՝ 72-րդը։ Հայաստանի հավաքականը նախընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին։ Մեր ընտրանին արտագնա խաղում կմրցի Դանիայի հետ։ Հայաստանի ազգային թիմը գլխավորում է Բ ենթախումբը։

Նմանատիպ նյութեր