211652_close_icon
views-count3877 դիտում article-date 21:46 02-03-2018

Գյուղատեսության զարգացման հիմնադրամը ու Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը կհամագործակցեն

Գյուղատեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և այլ պատասխանատուներ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հանդիպում են ունեցել Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են Արագածոտնի մարզում իրականացվող ծրագրերը, քննարկել համագործակցության հնարավոր ուղիները: Հիմնադրամի խորհրդատվական ծառայությունների տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանն առաջարկել է ընդլայնել փոխգործակցությունը հիմնադրամի կողմից տրամադրվող խորհրդատվական ծառայությունների ուղղությամբ, ինչպես նաև ծրագրերի իրականացման ժամանակ օգտագործել միմյանց ռեսուրսները: ՎՎՀ տնտեսական ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանն իր հերթին կարևորել է նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը, ինչպես նաև առաջարկել հիմնադրամին աջակցություն ցուցաբերել` տրամադրելով տեղական արժեշղթաների վերլուծության մեթոդները, ՎՎՀ կողմից իրականացված շուկայի վերլուծության մոտեցումները, ինչպես նաև ներկայացնել Տեղական արժեշղթաների ծրագրերի իրականացման ժամանակ արձանագրած հաջողությունները ու քաղած դասերը: Այնուհետև հանդիպման մասնակիցներն այցելել են Ցամաքասար համայնք, որտեղ ծանոթացել են «Աստղ կաթ» պանրի արտադրության կոոպերատիվի գործունեությանը: Հանդիպումը շարունակվել է Հիմնադրամի Աշտարակ քաղաքի գրասենյակում: Ընդգծելով հանդիպման ընթացքում բարձրացրած հարցերի կարևորությունը` կողմերը պայմանավորվել են այլ մարզերում ևս կազմակերպել նման հանդիպումներ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր