211652_close_icon
views-count61543 դիտում article-date 18:49 02-03-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են ВАЗ 2101–ն ու Niva-ն. վերջինը կողաշրջվել է. Աշտարակի Ոստիկանությունը չի բարեհաճել ժամանել դեպքի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Աշտարակ- Ագարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Մայիլյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 35 NՏ 404 համարանիշի և Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ, 32-ամյա Վահագն Սարգսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 78 QQ 088 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Niva-ն կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հարամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, սակայն օպերատիվ խումբը չի բարեհաճել ժամանել դեպքի վայր: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի և հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Niva-ի վարորդը այդ պահին իր մոտ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր