211652_close_icon
views-count2892 դիտում article-date 19:01 02-03-2018

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթին ընդունվել է 33 հայտ

Մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստ։ Նիստի ընթացքում բացվել են մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթին ստացվել է 33 հայտ։ «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ» անվանակարգում ստացվել է 10 հայտ՝ մարզում գործող 5 և երևանյան 5 հասարակական կազմակերպության կողմից։ «Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ» անվանակարգում դիմել է 7 ՀԿ (4 մարզային և 3 երևանյան ՀԿ)։ «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգում ստացվել է 12 ՀԿ-ի հայտ (8 մարզային և 4 երևանյան ՀԿ)։ «Էրեբունի-Երևան 2800-ամյակ» անվանակարգում ստացվել է 4 հայտ՝ Երևանում գործունեություն ծավալող ՀԿ-ների կողմից։ Հանձնաժողովի անդամներն առաջիկայում կքննարկեն ստացված հայտերը և կորոշեն հաղթողներին։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր