211652_close_icon
views-count3861 դիտում article-date 14:58 02-03-2018

Ազգային ժողովն ընդունեց այսօր քննարկված նախագծերը. կլոնավորումը կարգելվի

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 2-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաև երկրորդ ընթերցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նշենք, որ մասնավորապես, «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով սահմանվում է, որ բժշկության և կենսաբանության ոլորտներում արգելվում են եվգենիական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը: Օրենքով սահմանվել է կենդանի և դիակային դոնորից վերցված օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելք, նաև առաջարկվում է օրենքի ներկայիս կարգավորմամբ արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման կարգի հաստատումից բացի կառավարությանը վերապահել նաև դրանց ստեղծման և նորացման կարգը: Ստեղծվում է արյան ազգային ծառայություն, որը տարբեր բնակավայրերում կունենա իր ստորաբաժանումները:

Նմանատիպ նյութեր