211652_close_icon
views-count6100 դիտում article-date 10:13 02-03-2018

Հայփոստը ահռելի փողեր է աշխատում նամակների առաքման համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության կայքի՝ Մեկ անձից կատարվող գնումներ բաժնում արդեն իսկ հրապարակվել են այս տարվա տարբեր գերատեսչություններին անհրաժեշտ փոստային ծառայությունների ծախսերը: Մի դեպքում դրանք կազմում են մի քանի 100 հազար դրամ, մեկ այլ դեպքում՝ հասնում միլիոնների: Մոտ կես միլիարդ, իսկ ավելի ստույգ՝ 467 միլիոն 945 հազար 300 դրամ է պահանջվում Դատական դեպարտամենտին իր նամակները հասցեատերերին տեղ հասցնելու համար: Օրինակ՝ Նախագահի աշխատակազմի կարիքների համար փոստային ծառայությունները կկատարի «Հայփոստը», որի համար իրեն մեկ տարվա կտրվածքով կվճարեն 730 հազար 750 դրամ: ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ավելի շատ գումար կպահանջվի իրեն անհրաժեշտ փոստային ծառայությամբ ապահովելու համար: Խոսքը 19 միլիոն դրամի մասին է, որը կմատուցի «Տրանսիմ պեքս» ընկերությունը: Մեկ այլ պայմանագրով էլ, որը կնքվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ, փոստային ծառայությունները կարժենան 20 հազար դրամ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության փոստային ծառայությունները կկատարի «Հատուկ կապ» ընկերությունը, որի համար իրեն կվճարեն 3 միլիոն 600 հազար դրամ: Արմավիրի մարզպետարանին այս տարվա փոստային ծառայությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ է 240 հազար դրամ: Նույնքան գումար կպահանջվի նաև Կոտայքի մարզպետարանին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոստային ծառայությունների ձեռքբերման համար կպահանջվի 4 միլիոն 630 հազար դրամ: ՀՀ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ–ի փոստային առաքման ծառայությունները այս տարի կազմել են 24 միլիոն դրամ, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ–ինը՝ 240 հազար դրամ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանն էլ անհրաժեշտ է տրամադրել մի փոքր ավելի քիչ՝ 150 հազար դրամ նամակների առաքման համար: Սփյուռքի նախարարության՝ «Հայփոստի» հետ պայմանագիրը կազմել է 9 միլիոն 100 հազար դրամ, իսկ կառավարությանը՝ 900 հազար դրամ: ՀՀ քննչական կոմիտեն սուրհանդակային ծառայությունների համար կվճարի 6 միլիոն դրամ, ՀՀ ՏՄՊՊՀ–ն՝ 2, Դատախազությունը՝ 10, իսկ ԴԱՀԿ–ն՝ 30 միլիոն դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր