211652_close_icon
views-count4460 դիտում article-date 13:56 02-03-2018

Դոնալդ Թրամփը պահանջում է խստացնել թմրանյութերի տարածման համար սահմանված պատիժը՝ ընդհուպ մինչև մահապատիժ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտություն է տեսնում՝ խստացնելու թմրանյութերի տարածման համար սահմանված քրեական պատիժը, հայտնում է Mediaite-ն։ Նրա խոսքով՝ շատ երկրներում թմրադիլլերների նկատմամբ մահապատիժ է սահմանված, և ԱՄՆ-ն պետք է հետևի նրանց օրինակին։ Հավելել է, որ երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշանսի հետ ինքն արդեն քննարկել է հարցը, որպսզի մի շարք դեղագործական ընկերությունների դեմ, որոնք հատկապես օփիոիդներ են մատակարարում, քրեական գործեր հարուցվեն։ «Մարդիկ գալիս են հիվանդանոց՝ կոտրված ձեռքով և դուրս գալիս այնտեղից թմրանյութից ձեռք բերած ախվածությամբ»,-ընդգծել է Թրամփը։

Նմանատիպ նյութեր