211652_close_icon
views-count41005 դիտում article-date 21:35 01-03-2018

«Հիվանդանոց տեղափոխված տրանսգենդեր կինը չի շարժվում, չի խոսում». Լիլիթ Մարտիրոսյան. Aravot.am

Փետրվարի 28-ին բռնության ենթարկված տրանսգենդեր կինը դեռ հիվանդանոցում է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Իրավունքի կողմ» հ/կ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը: «Այսօր նրա մոտ ենք եղել, ինքը ներկա պահին պառկած է, չի շարժվում, գիտակցություն ունի, բայց չի խոսում»,- ասաց Լիլիթ Մարտիրոսյանը: Մեր հարցին՝ ձեզ հա՞յտնի է՝ ով է բռնություն կատարել ու ինչ առիթով, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց, հաջորդ հարցին, թե տուժողին ծանո՞թ է բռնություն իրագործողը, Լիլիթ Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ նա դեռ չի խոսում ու ոչինչ չի ասում, մենք չենք կարող ոչ մի ապատեղեկատվություն տարածել, ինքը կասի՝ ով է եղել, ով՝ չէ»: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է եւ մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ հիվանդանոց տեղափոխվածը տրանսգենդեր կին է: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/03/01/940231/]այստեղ[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին, գիշերը ժամը 04:50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի շքամուտքի մոտից վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 27-ամյա Եսաի Կաջոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ե. Կաջոյանը կասկածվում է Մաշտոցի պողոտայի 14 շենքի 21 բնակարանում Էդգար Թունյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ե. Կաջոյանը իրավապահներին հայտնել է, որ նշված բնակարանում հրդեհը առաջացել է ծխախոտի հետ անզգույշ վարվելու հետևանքով, իսկ նշված բնակարանից Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը Է. Թունյանին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին բժիշկը տեղեկացրել է, որ Է. Թունյանը ի վիճակի չէ բացատրություն տալու: Ե. Կաջոյանը հետաքննիչի որոշմամբ ստորագրութամբ բաց է թողնվել:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր