211652_close_icon
views-count3834 դիտում article-date 18:38 01-03-2018

Ժոան Լապորտա. Անրին «Արսենալի» լավ մարզիչ կարող է դառնալ

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կարծիք է հայտնել, որ Թիերի Անրին կարող է «Արսենալի» լավ մարզիչ դառնալ: «Մենք Գվարդիոլային որոշ պահանջներ էինք ներկայացրել, երբ նշանակում էինք «Բարսելոնայի» մարզիչ: Անրին համապատասխանում այդ պահանջներից շատերին: Ես գիտեմ, որ Թիերին սիրում է «Արսենալը»: Նա շատ լուրջ և պատասխանատու տղա է: Եթե նա ցանկանա մարզիչ դառնալ և կոնկրետ «Արսենալը» գլխավորել, նշանակում է, վստահ է, որ իր գործը լավ կկատարի: Նա ձգտում է կատարյալ լինել ամեն ինչում, ինչպես այն ժամանակներում, երբ խաղում էր: Անրին ֆուտբոլը գիտի որպեսզ աշխարհի լավագույն խաղացողներց մեկը, Պեպ Գվարդիոլայի կամ Յոհան Կրոյֆի մակարդակին: Ուրիշների պես նրանց շատ ժամանակ պետք չէ հրաշալի մարզիչ դառնալու համար: Թիերին ճանաչում է ակումբը, երկրպագուներին, նա արժանի է հասնել այն ամենին, ինչ մտադրված է: Հավատում եմ, որ նա կդառնա լավ մարզիչ: Նման հեղինակությամբ հնարավոր չէ անհաջողության մատնվել», ասել է Լապորտան:

Նմանատիպ նյութեր