211652_close_icon
views-count4746 դիտում article-date 18:18 01-03-2018

Ստոկհոլմի միջազգային դատարանի վճռով «Գազպրոմը» «Նաֆտոգազին» 2 միլիարդ 560 միլիոն դոլար հատուցում կվճարի

«Նաֆտոգազ» ուկրաինական ընկերությունը [url=http://www.naftogaz.com/www/3/nakweb.nsf/0/B456789DD956569AC2258242007460F0?OpenDocument&year=2018&month=02&nt=%CD%EE%E2%E8%ED%E8&]հայտնել է [/url]Ստոկհոլմի միջազգային վճռաբեկ դատարանում ռուսական «Գազպրոմի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակի մասին: Ռուսաստանից Ուկրաինա բնական գազի տարանցման նախատեսված ծավալը չապահովելու համար «Գազպրոմը» պետք է 2 միլիարդ 560 միլիոն դոլար հատուցում վճարի «Նավտոգազին»: Վճռաբեկ դատարանը մերժել է տարանցման համար նախատեսված գազից ապօրինաբար յուրացումներ կատարելու «Նավտոգազին» ներկայացրած «Գազպրոմի» հայտը: «Գազպրոմը» հայտարարել է, թե «համաձայն չէ Ստոկհոլմի դատարանի վճռի հետ և շարունակելու է պաշտպանել իր իրավունքները», մինչդեռ նախագահ Պետրո Պորոշենկոն այն անվանել է Ուկրաինայի մեծ հաղթանակ:

Նմանատիպ նյութեր