211652_close_icon
views-count5494 դիտում article-date 17:54 01-03-2018

Ուկրաինան ամռանը Եվրամիությունից կստանա 1 միլիարդ եվրո օգնություն

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է Ուկրաինային առաջարկել 1 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական աջակցության նոր փաթեթ, չնայած նախորդ ծրագրի շրջանակներում պահանջների անբավարար կատարմանը: Հաղորդում է [url=https://www.radiosvoboda.org/a/news/29068291.html]«Ազատություն ռադիոկայանը»[/url]: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ նախքան օգնության փոխանցումը, Եվրամիությունը պետք է համոզվի, որ Ուկրաինան չի շեղվում բարեփոխումների ճանապարհից: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսն ասել է, որ երեկ հանձնակատարներն արդեն նախնական հավանություն են տվել Ուկրաինային մակրոտնտեսական աջակցություն տրամադրելուն: Ենթադրվում է, որ վերջնական հավանությունը կտրվի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ ֆինանսական օգնության տրամադրումը կհաստատվի Եվրոպական խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից: Ֆինանսական միջոցները Կիևը կստանա այս տարվա ամռանը: Մինչ այդ նա պարտավոր է լուծել այն խնդիրները, որոնք խոչընդոտել են նախկինում Եվրամիությունից օգնություն ստանալուն: 1 մլրդ եվրոն կտրամադրվի 2 մասով՝ յուրաքանչյուրը՝ 500 մլն: 2015 թվականին Եվրամիությունն Ուկրաինային հատկացրել է 1 միլիարդ 800 միլիոն եվրո օգնություն, որից առաջին չափաբաժինը՝ 600 միլիոնը, փոխանցվել է 2015-ին :

Նմանատիպ նյութեր