211652_close_icon
views-count93960 դիտում article-date 17:01 01-03-2018

«Արտակարգ իրավիճակ» Երևանում. Պոլիտեխնիկից մեծ թվով ուսանողներ, այդ թվում՝ պատգարակներով, տարհանվեցին. գործողություններին հետևում էին գեներալ-մայոր Ներսես Նազարյանն ու Պոլիտեխնիկի ռեկտորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, «արտակարգ իրավիճակ» էր ստեղծվել Երևանում։ Վաղ առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարաիր ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել՝ հրդեհի բռնկումով, և կան մեծ թվով ուսանողներ, որոնց տարհանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ահազանգը արհեստական էր և Պոլիտեխնիկի շենքերից մեկում, որը ամենաբարձրահարկն է, պրոֆիլակտիկ ուսումնական վարժանք էր անցկացվում հրշեջ-փրկարարների, սակրավորների, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԿԳՄ-ի, «Հայաստանի էլկտրացանցեր» ընկերության, Երևանի 1-03 շտապօգնության և Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից։ Փրկարարները ճոպանների միջոցով մեծ թվով ուսանողների անվտանգ իջեցրեցին և տեղում Պոլիտեխնիկի բակում տեղադրված վրանում բժիշկների կողմից վիրավորները ստացան անհրաժեշտ բուժօգնություն, իսկ այն ուսանողները, ովքեր ստացել էին կոտրվածքներ, տեղափոխվեցին մոտակա հիվանդանոցներ։ Ուսումնական վարժանքը ղեկավարում էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը։ Փրկարարների և իրավասու մարմինների ուսումնական վարժանքին տեղում հետևում էին նաև ուսանողներն ու Պոլիտեխնիկի դասախոսական կազմը։ Ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ով կարծիք հայտնեց, որ փրկարարների կողմից արձակված արհեստական ծխի առաջացրած հոտն ավելի տհաճ էր, քան «Երկիր Ծիրանի»-ի անդամների կողմից քաղաքապետարան բերված գարշահոտը։ Ուսումնական վարժանքից հետո գեներալ-մայոր Ն. Նազարյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պոլիտեխնիկի ռեկտորին, ովքեր աջակցեցին, որպեսզի ուսումնական վարժանքը տեղի ունենա։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 363+
363+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր