211652_close_icon
views-count30020 դիտում article-date 15:36 01-03-2018

Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը «Հավասի» երիտասարդական անսամբլը ելույթ ունեցավ համերգով, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, գարնան առաջին օրը, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների համար ՀՀ Կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Ջիվանի» աշուղական դպրոցի «Հավասի» երիտասարդական անսամբլը ելույթ ունեցավ համերգով: Ժողգործիքների անսամբլի սաները ներկայացան աշուղական ինքնատիպ կատարումներով: Երեխաների և մանակատան աշխատակիցների օրը այդպիսով տոն դարձավ, իսկ «Հավասի» անսամբլի սաները խոստացան, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ են կրելու: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Պողոսյանը, գործիքային մասի ղեկավարը՝ Մհեր Փոթոյանը: Համերգի իրականացման համար հովանավորել էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր