211652_close_icon
views-count4364 դիտում article-date 15:35 01-03-2018

Ժարդիմը պատրաստ է գլխավորել «Արսենալը»

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում: Ինչպես հայտնում է The Independent-ը, պորտուգալացի մասնագետը «Մոնակոյում» 4 տարվա աշխատանքից հետո պատրաստ է նոր մարտահրավերի: Ժարդիմը պատրաստ է գլխավորել «Արսենալը», եթե Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտից հետո հրաժարական տա: Նշվում է, որ Վենգերի ապագան կորոշվի ամռանը: Նրա փոխարեն գլխավոր թեկնածուներից մեկը հենց Ժարդիմն է:

Նմանատիպ նյութեր