211652_close_icon
views-count5129 դիտում article-date 12:49 01-03-2018

Ոչ մեկը ներդրում չի անի այն պատճառով, որ քո բարեկամն է. Արմեն Սարգսյան

Ներդրումների համար պետք է պայմաններ լինեն, ոչ մեկը ներդրում չի անի միայն այն պատճառով, որ քո բարեկամն է: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: «Պայմանները հստակ են՝ կոռուպցիայի վերացումից մինչև մշակութային արդարություն, որովհետև Հայաստանը տարբերվում է շատ երկրներից: Շատ մեծ ընկերություններ ներդրում են անում այնտեղ, որտեղ բնական ռեսուրս կա, և կայուն է երկիրը: Կարևոր է ռեսուրսը, իսկ երկիրը ժողովրդավար է, թե ոչ, կարևոր չէ, իսկ Հայաստանում ներդրումը չի լինելու ռեսուրսային»,-ասաց Ա. Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանում պետք է բնապահպանությունը դարձնել կարևորագույն խնդիր, և դա պետք է իրականանա նաև ԱԺ-ում. «Ցանկացած օրենք, որ ընդունվում է այստեղ, պետք է անցնի և կոռուպցիոն թեստ, և բնապահպանական թեստ և իրական կյանքի թեստ: Այսինքն չընդունեք օրենքներ, որոնք պարզվի՝ ժամանակավրեպ են»: Արմեն Սարգսյանը նկատեց, որ այսօր Հայաստանը դարձել է երկիր, որ արտահանում է նոր տեխնոլոգիաներ. «Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներում ամենաառաջադեմն է IT տեխնոլոգիաների առումով: Մեծ ներդրողները, որոնք գալիս են, պետք է տեսնեն, որ դատարանում իրենց իրավունքները պաշտպանված են լինելու: Նաև ներդրողը գալիս է այնտեղ, որտեղ մշակութային բավարարվածություն կարող է ստանալ: Պետք է լինի բարյացակամ վերաբերմունք ներդրողի նկատմամբ: Նոր տեխնոլոգիաներով ներդրողի համար հենց այդպիսի միջավայր է պետք, որովհետև նրանք ներդրում են անելու ոչ թե բնական ռեսուրսի մեջ, այլ մարդկանց մեջ»:

Նմանատիպ նյութեր