211652_close_icon
views-count5314 դիտում article-date 10:49 01-03-2018

Նախարարը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և ստացել 5.34 մլն դրամ եկամուտ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, պարզվում է, 2017թ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Դա է վկա­յում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայաց­րած նրա հայտարարագիրը: Մասնավորապես՝ եկամուտների բաժնում հստակ նշ­ված է, որ Ռոստոմյանը ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 5.34 մլն դրամ: Մինչդեռ Հայաստանում Սահմանադրությամբ պատգամավորներին, նախարարներին, դատավորներին և այլ պաշտոնատար անձանց արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Թե կոնկրետ ի՞նչ տեսակի գործունեու­թյան մասին է խոսքը, հայտարարագրում նշված չէ: Հայտարարագրից տեղեկա­նում ենք նաև, որ Ռոստոմյանն անցած տարի 18 մլն դրամով վաճառել է իր TOY­OTA LAND CRUISER 200 4.0 մակնիշի ավտոմեքենան: Նրա հայտարարագրից տե­ղեկանում ենք, որ նոր ավտոմեքենա նախարարը ձեռք չի բերել: Ռոստոմյանի կուտակած դրամական միջոցները տարվա ընթացքում ավելացել են, այսպես՝ տարվա սկզբին առկա 4 մլն դրամը տարվա վերջում դարձել է 5.4 մլն դրամ, իսկ 12 հազար դոլարը՝ 24.5 հազար: Նախարարի տարեկան եկամուտները գերազանցել են 31 մլն դրամը, որից 6.8 մլն դրամն աշխատավարձ է, 5.34 մլն դրա­մը, ինչպես նշեցինք, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ, 18 մլն դրամը գույքի օտարումից ստացվածն է, 1.5 մլն դրամը՝ վարձակալությունից ստացված գումարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր