211652_close_icon
views-count30498 դիտում article-date 10:38 01-03-2018

Քաղաքացին չի ուսումնասիրել վարկի մարման պայմանները, գումար է վերցրել ու ընկել կրակը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները փաստացի 130–150% տարեկան տոկոսադրույթով են գումար տրամադրում հաճախորդներին, բայց տպավորությունն այնպիսին է, որ դա առանձնապես չի հետաքրքրում ոչ Կենտրոնական բանկին, ոչ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Եվ ստացվում է, որ վարկառուները պետական մարմինների աչքի առաջ, օրը ցերեկով ամեն վայրկյան կեղեքվում են ու այդպես էլ անպատիժ մնում: «Փաստ»-ին դիմած քաղաքացին պնդում էր, որ «Գուդկրեդիտ» վարկային կազմակերպությունից վարկ ստանալուց առաջ մանրամասն չի ուսումնասիրել վարկի մարման պայմանները, գումար է վերցրել ու ընկել է կրակը: «Փաստ»–ի ուսումնասիրությունները նույնպես ցույց տվեցին, որ իսկապես «Գուդկրեդիտ»–ը 12–ից 24 ամիս մարման ժամկետով 100 հազարից մինչև 400 հազար դրամ վարկ է տրամադրում, որի տարեկան փաստացի տոկոսադրույքը տատանվում է 130-150%–ի շրջանակներում: Ի դեպ, հարցը պարզաբանելու համար «Փաստ»–ը դիմել է նաև Կենտրոնական բանկին և բարձրացված հարցի մասին պաշտոնական պատասխանը ստանալուն պես կրկին կանդրադառնանք վարկային կազմակերպությունների աշխատանքին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր