211652_close_icon
views-count3552 դիտում article-date 09:28 01-03-2018

Երևանի ավագանու նիստի միջադեպի գործը տեղափոխվել է ՔԿ-ի հատուկ կարևորագույն գործերով ՔՎ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու նիստում հայտ­նի միջադեպի գործը հետաքրքիր ըն­թացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննչա­կան վարչություն: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համա­ձայն՝ ՀՀԿ ավագանու անդամներից դեռևս ոչ ոքի ծանուցում չի եկել, որպես­զի ներկայանան քննչական բաժին և ցուցմունք տան: Բայց ՀՀ ոստիկանու­թյունում երկու անգամ բացատրություն է տվել ավագանու ՀՀԿ-ական անդամ էդմոն Կիրակոսյանը, որին Մարինա Խաչատրյանը մեղադրել էր իր նկատ­մամբ սեռական ոտնձգություն կատա­րելու մեջ՝ պատճառաբանելով իր ապտակը: Կիրակոսյանն էլ իր հերթին էր ապտակել Խաչատրյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «ԻնտերԼոտո» բուքմեյքերային ընկե­րության տնօրեն, ՀՀԿ-ական Կիրակոսյանն ամեն կերպ հերքել է սեռական ոտնձգության փորձի մտադրությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր